Մատչելիության հղումներ

Հայաստան Շաքարյանի նկատմամբ կարող է կիրառվել ավելի մեղմ պատիժ


75-ամյա Հայաստան Շաքարյանի նկատմամբ, որին Վրաստանի իշխանությունները մեղադրում են մարտի 28-ին օպտիկամանրաթելային մալուխը վնասելու եւ Հայաստանի ու Վրաստանի բազմաթիվ օգտագործողների առանց ինտերնետի թողնելու մեջ, կարող է կիրառվել ավելի մեղմ պատիժ` հաշվի առնելով նրա տարիքը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարարության խոսնակ Զուրաբ Գվենեթաձեն:

Տարեց կնոջ դեմ քրեական գործ է հարուցվել ուրիշի ունեցվածքը ոչնչացնելու կամ վնասելու մեղադրանքով, ինչի համար նախատեսված է ազատազրկում` 1-3 տարի ժամկետով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG