Մատչելիության հղումներ

Բուխարեստում քննարկվում են Սեւծովյան տարածաշրջանում անվտանգության հարցերը


Մեկ տասնյակից ավելի երկրների զինվորականներ եւ անվտանգության մարմինների պաշտոնյաներ Ռումինիայի մայրաքաղաքում քննարկում են Սեւծովյան տարածաշրջանում անվտանգության ամրապնդման հարցերը:

Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Բուխարեստում երեկ մեկնարկած երկօրյա միջոցառմանը մասնակցում են ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Խորվաթիայի, Սերբիայի, Սլովենիայի, Մոլդովայի, Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները:

Ռումինիայի հետախուզական ծառայության ղեկավար Գեորգե Մայորը երեկ հայտարարել է, որ պետությունները պետք է աչալուրջ լինեն Սեւծովյան տարածաշրջանի անվտանգության հարցում` արաբական աշխարհում վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունների լույսի ներքո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG