Մատչելիության հղումներ

Կոտ դ'Իվուարի ընտրված նախագահի կողմնակիցները Աբիջանում գրավել են գործող նախագահի պալատը


Կոտ դ'Իվուարի ընտրված նախագահ Ալասան Ուատարայի կողմնակիցները երկրի ֆինանսական կենտրոն համարվող Աբիջանում գրավել են նրա հակառակորդի` Լորան Գբագբոյի պալատը:

Գբագբոն հրաժարվում է իշխանությունը հանձնել ընդդիմության ներկայացուցչին:

Աբիջանից ստացվող լուրերի համաձայն` Ֆրանսիայի եւ ՄԱԿ-ի ուժերը օդային հարվածներ են հասցրել այն ճամբարների ուղղությամբ, որտեղ տեղակայված են Կոտ դ'Իվուարի նախագահի պաշտոնը լքել չցանկացող Գբագբոյի զորքերը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հայտարարության համաձայն` այդ հարվածները անհրաժեշտ էին երկրի խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար:

Արդեն հինգերորդ օրն է` Աբիջանում մարտեր են ընթանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG