Մատչելիության հղումներ

Մեկնարկել են պահեստազորայինների վարժական հավաքները


Հայաստանի զինված ուժերի Մարշալ Բաղրամյանի անվան զորավարժարանում այսօր մեկնարկել են պահեստազորայինների վարժական հավաքները:

Այս առնչությամբ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. – «Պահեստազորային կազմի ռազմական հմտությունների կատարելագործման ու վերապատրաստման վարժանքների անցկացումը, որը սահմանված է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքով, պլանային միջոցառում է եւ նպատակ ունի կատարելագործել զորահավաքային պատրաստության մակարդակը Հայաստանի Հանրապետությունում»:

Ապրիլի 1-ից 10-ը պահեստազորայինների վարժական հավաքներին մասնակցում են պահեստազորում գտնվող սակրավորները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG