Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախարարները պատրաստ են վայր դնել պետական կորպորացիաներում զբաղեցրած պաշտոնները


Ռուսաստանի կառավարության անդամները պատրաստակամություն են հայտնել կատարել նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրահանգն ու մինչեւ հուլիսի 1–ը կլքեն պետական կորպորացիաների տնօրենների խորհուրդներում զբաղեցրած իրենց պաշտոնները։

Այս մասին ռուսաստանյան հեռուստատեսության եթերում հայտարարել է առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը։

Նրա խոսքով այդ գործընթացը կմեկնարկի առաջիկա շաբաթներին։

Պաշտոնները կլքեն նաեւ վարչապետ Վլադիմիր Պուտինի այնպիսի առանցքային զինակիցներ, ինչպիսին են փոխվարչապետ Իգոր Սեչինը, որն այժմ զբաղեցնում է պետական «Ռոսնեւֆտ» ընկերության տնօրենների խորհրդի ղեկավարի պաշտոնը, ինչպես նաեւ էներգետիկայի նախարար Սերգեյ Սմատկոն, որը «Գազպրոմ»–ի տնօրենների խորհրդի անդամ է։

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG