Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանի աշխատակիցը ձերբակալվել է կաշառք վերցնելու կասկածանքով


Ապրիլի 1-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ստեփանոսյանը:

Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի տեղեկացմամբ, Ստեփանոսյանը ապօրինի զբաղեցրած տարածքը օրինականացնելու համար Երեւանի մի բնակչից պահանջել եւ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար:

Փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարում է ԱԱԾ Քննչական վարչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG