Մատչելիության հղումներ

Շվեյցարիայի նախագահը ավարտեց այցը Հայաստան


Հայաստանի նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով Երեւան ժամանած Շվեյցարիայի նախագահ Միշլին Քալմի-Ռեյի հրաժեշտի պաշտոնական արարողությունը:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` մինչ հրաժեշտի արարողությունը տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ երկու երկրների ղեկավարներն ամփոփել են այցի արդյունքները:

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Շվեյցարիայի նախագահի առաջին պաշտոնական այցից հետո երկու երկրների միջեւ հարաբերություններն ավելի կամրապնդվեն:

Միշլին Քալմի-Ռեյը եւս գոհունակությամբ է խոսել այցի արդյունքների մասին` շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար: «Այս այցելությունը ցույց է տալիս, որ մեր երկու երկրներն էլ կամք ունեն երկկողմ հարաբերությունները զարգացնելու: Դուք գիտեք, որ Շվեյցարիան հավատարիմ գործընկեր եւ բարեկամ երկիր է», - ասել է Շվեյցարիայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG