Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ը մտահոգված է Ռուսաստանում ցուցարարների ձերբակալություններով


Սպիտակ տունը մտահոգություն է հայտնել Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում հավաքների ազատության պաշտպանության պահանջով երեկվա բողոքի ակցիաների ժամանակ շուրջ 150 ցուցարարների ձերբակալությունների առնչությամբ:

ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Թոմի Վիթորը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարեւորում է համընդհանուր արժեքների, այդ թվում` խոսքի եւ հավաքների ազատության իրավունքի պաշտպանությունը:

«Այդ իրավունքներն ամրագրված են ինչպես Ռուսաստանի Սահմանադրության մեջ, այնպես էլ Ռուսաստանի կողմից ստորագրված միջազգային փաստաթղթերում: Առանց հավաքների ազատության հնարավոր չի լինի Ռուսաստանում դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ապահովել իրական մրցակցություն», - ասված է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի հայտարարությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG