Մատչելիության հղումներ

Քալմի-Ռեյ. «Ցանկանում ենք, որ հայ - թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը վերսկսվի»


Հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում իր միջնորդական առաքելությունը Շվեյցարիան ավարտել է ցյուրիխյան արձանագրությունների ստորագրումից հետո, սակայն շարունակում է ուշադրությամբ հետեւել այդ հարցում տեղի ունեցող զարգացումներին: Այդ մասին հայտարարեց Շվեյցարիայի նախագահ Միշլին Քալմի-Ռեյը այսօր Երեւանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:

«Մենք ցանկանում ենք, որ հայ - թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը վերսկսվի», - ասաց Միշլին Քալմի-Ռեյը:

Ասուլիսը հաջորդեց երկու երկրների նախագահների հանդիպմանը:

Շվեյցարիայի նախագահը պաշտոնական այցով Երեւան է ժամանել երեկ երեկոյան:


Ռուբեն Մելոյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG