Այսօր վաղ առավոտյան հրդեհ է բռնկվել Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տարածքում:
Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն` հրդեհի մասին ահազանգը ստացվել է ժամը 05:47-ին, դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եւ փրկարական ուժերի վարչության հրդեհաշիջման շտաբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:14-ին, մարվել` 06:28-ին:
Ամբողջությամբ այրվել է տնօրենի աշխատասենյակը` գույքով:
Հրդեհի հետեւանքով Կամերային երաժշտության տան պահակը` 48-ամյա Տարոն Թորոսյանը ծխահարվել է եւ տեղափոխվել Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Նրա առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, կյանքին վտանգ չի սպառնում: