Մատչելիության հղումներ

«Ֆուկուշիմա» ատոմակայանի հետ կապված իրավիճակը շարունակում է լարված մնալ


Ճապոնիայի շրջակայքի ջրերում հայտնաբերվել է ռադիոակտիվ յոդի նորման գերազանցող քանակություն: Ճապոնիայի Միջուկային եւ արդյունաբերական անվտանգության գործակալության ներկայացուցիչը, սակայն, հայտարարել է, որ ռադիոակտիվ յոդը հասարակության առողջությանը անմիջական վտանգ չի սպառնում: Այդ տարածքում, ըստ գործակալության ներկայացուցչի, ձկնարդյունաբերություն չկա:

Այս պահին «Ֆուկուշիմա» ատոմակայանի էլեկտրասնուցման աշխատանքները դադարեցված են, քանի որ ԱԷԿ-ին հարակից շինությունները ողողված են մեծ քանակությամբ ռադիոակտիվ ջրերով:

Միեւնույն ժամանակ, ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչները հայտարարել են, որ որոշ տեղերում ատոմակայանից 20 կիլոմետր շառավղով ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը նորմայից բարձր է եւ պետք է տարհանել բնակչությանը:

Ճապոնիայի վարչապետ Նաոտո Կանը չի բացառել, որ տարհանման գոտին կարող է ընդլայնվել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG