Այսօր մի քանի ուժեղ պայթյուն է որոտացել Եմենի հարավում գտնվող Ջաար քաղաքի զինամթերքի գործարանում, որը, հաղորդագրությունների համաձայն, անցած շաբաթ օրը գրավել էին «Սալաֆի Ջիհադ» խմբավորման զինյալները:
Պայթյունների պատճառը առայժմ պարզված չէ: Ականատեսների վկայությամբ` դրանք տեղի են ունեցել, երբ մարդիկ թալանում էին գործարանը:
Եմենի կառավարության խոսնակ Մոհսեն Սալեմի փոխանցմամբ` պայթյուններից զոհվել է առնվազն 40 մարդ: