Սևազգեստ մայրերը՝ կրկին կառավարության շենքի մոտ

Իրենց որդիների մահվան գործերով արդարություն որոնող սևազգեստ մայրերն այսօր դարձյալ կառավարության մոտ էին. նրանք տարիներ շարունակ պնդում են, որ իրենց տղաներին բանակում սպանել, պաշտոնական վարկածների հետ համաձայն չեն:

Տարիներ առաջ նրանց ընդունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոստացել նոր քննություն իրականացրել, սակայն, 6 տարի անց որևէ նորություն չկա: Իրենց այլևս ոչ վարչապետն է ընդունում, ոչ էլ կարողանում են հանդիպել գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին:

Այսօր նրանք իրենց ձայնը լսելի դարձնելու համար հարվածում էին կառավարության դռներին: Միակ արձագանքը, որ ներսից ստացան, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն էր, թե ինքն անելիք չունի, հարցն իրավապահների տիրույթում է:

​
XS
SM
MD
LG