Զինծառայող Տիգրան Ստեփանյանի մահվան գործով երկու զինծառայող է կալանավորվել

Հոկտեմբերի 31-ին հրազենային վնասվածքով հայտնաբերված 19-ամյա ժամկետային զինծառայող Տիգրան Ստեփանյանի մահվան գործով երկու զինծառայողի մեղադրանք է ներկայացվել՝ զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։

Քննչական կոմիտեից հայտնում են, որ երկուսի նկատմամբ էլ որպես խափանման միջոց կալանք է ընտրվել։

Մինչ այս իրավապահները չէին մանրամասնում՝ ինչ հոդվածով է քննվում զինծառայողի մահվան դեպքը, չէին հաստատում նաև երկու ձերբակալվածների մասին տեղեկությունները։

Տիգրան Ստեփանյանը վերջին մեկուկես ամսում բանակում մահացած երրորդ զինծառայողն է։ «Ազատության» տվյալներով՝ այս տարի ծառայության հետ կապված հանգամանքներում արդեն 17 զինծառայող է մահացել՝ նախորդ տարվա 10-ի դիմաց։

Օգոստոսին վարչապետի որոշմամբ ստեղծվել էր զինված ուժերում ինքնասպանությունների և ոչ կանոնադրային հարաբերությունների հարցերն ուսումնասիրող միջգերատեսչական աշխատանքային խումբ։ Դրա աշխատանքի արդյունքների մասին, սակայն, առայժմ տեղեկություններ չեն հրապարակվել։

​
XS
SM
MD
LG