Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ժամանել է Բեռլին, որտեղ նախատեսված է Ուկրաինայի դաշնակիցների գագաթնաժողովը։ Սպասվում է, որ եվրոպական մի շարք առաջատար երկրների ղեկավարներ կհաստատեն Կիևին ցուցաբերվող աջակցությունը։

Ժամանելուց հետո X-ի իր էջում հրապարակած գրառման մեջ Զելենսկին նշել է, որ հանդիպման ընթացքում առաջնահերթ է համարելու հակաօդային պաշտպանության ամրապնդումը, էներգետիկ և ֆինանսական աջակցությունը, ինչպես նաև պատերազմը դադարեցնելու դիվանագիտական ջանքերը։

​
XS
SM
MD
LG