Եվրոպան պետք է ներկա լինի Ռուսաստանի հետ բանակցությունների բոլոր փուլերին. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպան պետք է մասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցություններին, իսկ Միացյալ Նահանգները պետք է ճնշում գործադրի Մոսկվայի վրա։

Հայտարարությունը հաջորդել է Աբու Դաբիում եռակողմ խաղաղ բանակցություններին։

«Ուկրաինայի առաջնահերթությունը պատերազմը հնարավորինս շուտ ավարտելն է՝ արժանապատիվ խաղաղությամբ։ Մենք կարծում ենք, որ Եվրոպան պետք է ներկայացված լինի իրական դիվանագիտության յուրաքանչյուր փուլում»,- գրել է նա X-ում՝ Ուկրաինայի բանակցողների զեկույցից հետո։


​
XS
SM
MD
LG