Եվրահանձնաժողովը հաստատել է, որ ենթարկվել է կիբերհարձակման։ Հանձնաժողովի տվյալներով՝ հարձակումը հայտնաբերվել է հոկտեմբերի 22-ին, և դրա հանգամանքների ուսումնասիրությունը դեռ շարունակվում է։
«Հարձակումը իրականացվել է արհեստական բանականության գործիքների միջոցով», - լրագրողներին ասել է Եվրահանձնաժողովի խոսնակ Թոմաս Ռենիեն։ Նրա խոսքով՝ դժվար է գնահատել հարձակման մասշտաբները, սակայն այս պահին տվյալների արտահոսքի որևէ ապացույց չկա, որը կվկայեր Եվրահանձնաժողովի բոլոր աշխատակիցների տվյալների վտանգման մասին։