«Մեծ հաշվով նորություն չունեմ». Փաշինյանը՝ Դուբլինում Ալիևի հետ հանդիպման մասին

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Դուբլինում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են սահմանազատման, սահմանագծման և խաղաղության հաստատման գործընթացները: Այսօր Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հանդիպման ընթացքում նոր պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել, այլ վերահաստատվել են նախկինում ձեռք բերված նախնական պայմանավորվածությունները:

«Մեծ հաշվով նորություն չունեմ։ Միակ նորությունն այն է, որ նախկինում խոսված-քննարկված ուղղություններով առաջ ենք շարժվում և պետք է իրականացնենք քայլ առ քայլ, մասնավորապես՝ Բիշքեկի հանդիպումից հետո։ Դա է ընկալումը։ Առանձնահատկությունն այն է, որ Դուբլինի հանդիպման ընթացքում վերահաստատել ենք այն, ինչ նախկինում նախնական պայմանավորվել էինք», - ասել է Փաշինյանը:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Դուբլինում հանդիպել էին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում՝ նոյեմբերի 12-ին:

Դուբլինում շփումներ էին ունեցել նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը, Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:


​
XS
SM
MD
LG