ԵՄ պատժամիջոցների նոր ցանկում է նաև Wildberries-ի ղեկավարը

Եվրամիության արտաքին գործերի նախարարները համաձայնել են պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի հետ կապված 145 ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։

«Պատժամիջոցները տարածվում են նաև Սանկտ Պետերբուրգի նավթային տերմինալի վրա։ Սահմանափակումների ցանկում ընդգրկվել է նաև ռուսական Wildberries առցանց առևտրային հարթակի (RBW) գլխավոր տնօրեն Տատյանա Կիմը», - ասել է նա։

ԵՄ-ն դեռևս չի հրապարակել պատժամիջոցների թարմացված ցանկը։

ԵՄ-ն պարբերաբար ընդլայնում է Ռուսաստանի դեմ սահմանափակումները՝ թիրախավորելով ռուսական ռազմարդյունաբերությունը, ֆինանսական համակարգը, էներգետիկ ոլորտը և պատժամիջոցների շրջանցման մեխանիզմները։

Հոկտեմբերին ԵՄ-ն համաձայնեցրել էր պատժամիջոցների աննախադեպ փաթեթ՝ 1569 անձի և կազմակերպության նկատմամբ, այդ թվում՝ ռուսական ռազմարդյունաբերության հետ կապված 826 ընկերության և դրանց ղեկավար պաշտոններ զբաղեցնող 743 անձի։

​
XS
SM
MD
LG