Տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնության գործով կասկածյալը ձերբակալվել է

Տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով անձ է ձերբակալվել։ Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը՝ ֆեյսբուքյան գրառմամբ։

Միջադեպը տեղի էր ունեցել նոյեմբերի 13-ին՝ Երևանի թիվ 2 երթուղու տրոլեյբուսի և «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայի վարորդների միջև։ Ըստ դեպքի ականատեսների և լրատվամիջոցների հրապարակումների՝ վիճաբանությունը սկսվել էր այն բանից հետո, երբ տրոլեյբուսի վարորդը լուսային ազդանշանով խնդրել էր դիմացի մեքենայի վարորդին ճանապարհն ազատել։

Ավտոմեքենայի վարորդը, ըստ հրապարակումների, վիրավորել և թքել էր տրոլեյբուսի վարորդի ուղղությամբ, ապա փորձել մոտենալ նրան։ Վեճին միջամտել էին նաև տրոլեյբուսի ուղևորները։


​
XS
SM
MD
LG