Մատչելիության հղումներ

Աբու Դաբիի բանակցություններից առաջ Ուկրաինան հանդիպումներ կունենա եվրոպացիների հետ

Ուկրաինական պատվիրակությունը երեքշաբթի Աբու Դաբիում՝ Ռուսաստանի հետ ԱՄՆ միջնորդությամբ նախատեսված բանակցություններից առաջ, առանձին համակարգող հանդիպումներ կանցկացնի եվրոպացի գործընկերների հետ։

«Մենք առանձին համակարգող հանդիպումներ կունենանք մեր եվրոպացի գործընկերների հետ», - Telegram-ում գրել է Կիևի գլխավոր բանակցող Ռուստեմ Ումերովը։

Նրա խոսքով՝ Աբու Դաբիում ներկա կլինեն եվրոպական մի շարք երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի (E4) ներկայացուցիչները, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչները։

Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ին նախատեսված բանակցությունները կանցկացվեն ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ ձևաչափով։

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի խոսքով՝ քննարկումների օրակարգում են հետպատերազմյան անվտանգության հարցերը, լարվածության թուլացումը, մարդասիրական նախաձեռնությունները և խաղաղության հասնելու հաջորդ քայլերը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Կիևը ցանկանում է եվրոպական երկրների ներգրավվածությունը բանակցային գործընթացում։

Մինչդեռ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ առաջիկա քննարկումները նախատեսված են եռակողմ ձևաչափով։

​
XS
SM
MD
LG