Մատչելիության հղումներ

Սամվել Կարապետյանին բերեցին Քննչական

Լրացված

Միլիարդատեր գործարար Սամվել Կարապետյանին բերեցին Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գլխավոր վարչություն:

Սամվել Կարապետյանին բերեցին Քննչական
please wait

No media source currently available

0:00 0:00:55 0:00

Այս պահին Քննչական կոմիտեի մոտ են հավաքվել Կարապետյանի աջակիցները, իսկ ոստիկանները շղթա են կազմել՝ փակելով ՔԿ-ի մուտքի հատվածը։

ՔԿ-ն այսօր հաղորդեց, որ ՀԷՑ-ին 64.5 մլրդ դրամի վնաս պատճառելու դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ՝ մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կազմակերպելու (4 դրվագ), առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը կազմակերպելու (2 դրվագ) և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման հոդվածներով: Քննիչի կողմից կայացվել է նրանց ձերբակալելու որոշում, ձերբակալվածների թվում է Սամվել Կարապետյանը:


​
XS
SM
MD
LG