Մատչելիության հղումներ

Կարգապահական վարույթ՝ Արշակ Սրբազանի գործից հրաժարված դատավորի դեմ

Արշակ Սրբազանի գործով դատավորը, որն ինքնաբացարկ էր հայտնել, հայտնվել է Բարձրագույն դատական խորհրդի ուշադրության կենտրոնում:

Գևորգ Մանուկյանի դեմ ԲԴԽ-ն բողոք է ներկայացրել Արդարադատության նախարարությունը: Մինչև նիստի օրը թե՛ նախարարությունը, թե՛ ԲԴԽ-ն չեն հրապարակում, թե ինչն է հարուցել նախարարության դժգոհությունը:

«Ազատության» տվյալներով, պատճառը հենց Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործն է, երբ հենց առաջին նիստին դատավոր Մանուկյանը հրաժարվել էր քննել այն:

Սրբազանի փաստաբանները դատավորին բացարկ էին հայտնել, նշել, որ Մանուկյանը նախկինում աշխատել է Արմավիրի քննչականում, որն էլ քննել է բարձրաստիճան հոգևորականի դեմ քրեական վարույթը, և ընդգծել էին, թե թեև այս պահին չկան օբյեկտիվ տվյալներ դատավորի՝ կաշկանդված լինելու մասին, բայց հետագայում չի բացառվում դա։ Դատավորն էլ որոշել էր ինքնաբացարկ հայտնել:

Արշակ Սրբազանն ամբաստանյալի աթոռին է հայտնվել յոթ տարի առաջ ուրիշի պայուսակի մեջ թմրամիջոց գցելու մեղադրանքով:

Նման մի բողոք էլ կա Ամենայն հայոց կաթողիկոսի գործի քննությունից հրաժարված դատավորի դեմ: Հակոբ Մանուկյանը հենց առաջին նիստին էր հրաժարվել գործի քննությունից: Պատճառաբանել էր, թե Կաթողիկոսի փաստաբան Արա Զոհրաբյանն է ժամանակին իրեն փաստաբանի արտոնագիր տվել: Դատավորի գնահատմամբ՝ այս հանգամանքը կարող էր անաչառ դիտորդի մոտ կասկած հարուցել իր օբյեկտիվության վերաբերյալ։

Գարեգին երկրորդն ու ևս վեց հոգևորականները մեղադրվում են դատական ակտը չկատարելու

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG