Մատչելիության հղումներ

Վաղ նախազգուշացման համակարգը չի գործել ծրագրային խնդրի պատճառով. Ռուբիո

Ուզբեկստան - ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն տիկնոջ՝ Ջինեթ Դուսդեբես Ռուբիոյի հետ Սամարղանդում, 19-ը հոկտեմբերի, 2026թ.
Ուզբեկստան - ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն տիկնոջ՝ Ջինեթ Դուսդեբես Ռուբիոյի հետ Սամարղանդում, 19-ը հոկտեմբերի, 2026թ.

Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ օրեր առաջ վաղ նախազգուշացման համակարգը չի գործել ծրագրային ապահովման հետ կապված խնդրի պատճառով:

Հոկտեմբերի 13-ին Ուկրաինայի նախագահը դժգոհել էր, որ դաշնակիցները Կիևին չեն նախազգուշացրել ռուսական բալիստիկ հրթիռներով հարձակման մասին։

Ուզբեկստան այցի ընթացքում պատասխանելով «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի հարցերին՝ Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ զինված ուժերի Եվրոպական հրամանատարությունն ուսումնասիրում է տեղի ունեցածը և հաշվետվություն կներկայացնի:

Մեկնաբանելով Ուկրաինայի նախագահի խոսքերը ԱՄՆ-ի կողմից Կիևին հետախուզական տվյալների տրամադրումը դադարեցնելու մասին՝ պետքարտուղարն ասել է, թե տեղյակ չէ՝ որտեղից է Վլադիմիր Զելենսկին վերցնում այդ տեղեկատվությունը: Ռուբիոն վստահեցրել է, թե դադար չի եղել, իսկ Զելենսկին պետք է կենտրոնանա պատերազմի դադարեցման վրա:

«Մենք ցանկանում ենք, որ նաև ռուսաստանցիները կենտրոնանան դրա վրա», - հավելել է ԱՄՆ պետքարտուղարը:

Զելենսկին նախօրեին NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Միացյալ Նահանգները վերսկսել է Ուկրաինային ռուսական բալիստիկ հրթիռների վերաբերյալ հետախուզական տվյալների փոխանցումը:

Ավելի վաղ նա հայտնել էր, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը սպառնացել է դադարեցնել հետախուզական տվյալների փոխանակումը, եթե Ուկրաինան չդադարեցնի հարվածները ռուսական նավթավերամշակման գործարաններին։


​
XS
SM
MD
LG