Մատչելիության հղումներ

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվեց Նավանեթեմ «Նավի» Փիլային

2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նավանեթեմ «Նավի» Փիլայ
2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Նավանեթեմ «Նավի» Փիլայ

2026 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Նավանեթեմ «Նավի» Փիլային՝ «խաղաղությունը և միջազգային իրավունքը խթանելու համար», - այսօր Օսլոյում հայտարարել է նորվեգական Նոբելյան կոմիտեն:

85-ամյա Փիլայը հարավաֆրիկացի իրավաբան և իրավապաշտպան է, ով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարն էր 2008-2014 թվականներին: Եղել է նաև Միջազգային քրեական դատարանի դատավոր, Ռուանդայի հարցով միջազգային քրեական դատարանի նախագահ:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նոբելյան կոմիտեն իր հաղորդագրությունում նշել է Փիլայի աշխատանքը՝ սկսած Նելսոն Մանդելայի և ապարտեդիդի դեմ մյուս պայքարողների պաշտպանությունից մինչև ներկայիս ժամանակներում ծառայությունը որպես դատավոր Միջազգային քրեական դատարանում մի շարք կարևորագույն գործերով:

Նավի Փիլայը գլխավորել է պաղեստինյան օկուպացված տարածքի հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովը, որն անցած տարի եզրակացրել էր, որ Իսրայելը Գազայում ցեղասպանություն է գործել: Իսրայելը դատապարտել էր զեկույցը՝ «սկանդալային» որակելով այն:

Նոբելյան մրցանակի դրամական պարգևը 12 միլիոն շվեդական կրոն կամ 1.2 միլիոն դոլար է:

Այս շաբաթ արդեն հայտարարվել էին Նոբելյան մրցանակակիրները ֆիզիոլոգիայի և բժշկագիտության, ֆիզիկայի, քիմիայի և գրականության բնագավառներում:

​
XS
SM
MD
LG