Մատչելիության հղումներ

Մոսկվայում, Թուրքմենստանում Պուտին-Փաշինյան հանդիպում դեռ չի քննարկվում. Ուշակով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցություններ են վարում Բիշքեկում, Ղրղզստան,  1-ը սեպտեմների, 2026 թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցություններ են վարում Բիշքեկում, Ղրղզստան, 1-ը սեպտեմների, 2026 թ.

Թուրքմենստանում հոկտեմբերի 8-9-ը անցկացվելիք ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովի շրջանակում ևս երկկողմ հանդիպում նախատեսված չէ, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Հայտնի է, որ Փաշինյանը պլանավորում է մեկնել Մոսկվա կամ որևէ այլ քաղաք՝ մեր նախագահի հետ հանդիպելու համար, սակայն կոնկրետ պայմանավորվածություններ դեռևս ձեռք չեն բերվել: Եվ, անկեղծ ասած, այս հարցի շուրջ դեռևս որևէ դիվանագիտական շփում չի եղել», - լրագրողներին ասել է Ուշակովը՝ պատասխանելով Մոսկվա Փաշինյանի հնարավոր այցի մասին «Ինտերֆաքս»-ի հարցին:

Նախագահի օգնականը նշել է, որ Թուրքմենստանում կայանալիք միջոցառումների շրջանակում հանդիպում նույնպես նախատեսված չէ։ «Չնայած, իհարկե, բոլոր միջոցառումների ընթացքում շփումը չի կարելի բացառել», - ասել է Ուշակովը։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը սեպտեմբերի 24-ին ասել էր, որ Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցի ամսաթիվը դեռ համաձայնեցված չէ, սակայն Ռուսաստանի նախագահի և Հայաստանի վարչապետի միջև նախկինի պես կա ըմբռնում և պայմանավորվածություն, որ այցը տեղի կունենա առաջիկայում:

Ավելի վաղ էլ Պեսկովն ասել էր, որ Մոսկվայում կայանալիք բարձր մակարդակի ռուս-հայկական բանակցությունների հիմնական թեմաներն են լինելու Հայաստանի ապագա կողմնորոշումը և այս հարցի շուրջ հանրաքվեի անցկացումը։

«Պետությունների ղեկավարները հնարավորություն կունենան կրկին բոլոր տեսանկյուններից քննարկել մեր երկկողմ հարաբերությունների հիմնական թեման, այն է՝ զարգացման ուղու ընտրությունը և Հայաստանի կողմնորոշումը, ինչպես նաև համապատասխան հանրաքվեի անցկացման հարցը», - ասել էր Պեսկովը։

Վերջին անգամ Փաշինյանն ու Պուտինը հանդիպել էին Բիշքեկում, որտեղ Պուտինը Փաշինյանին դարձյալ առաջարկել էր ԵՄ անդամակցության հարցով հանրաքվե անել:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
​
XS
SM
MD
LG