Մատչելիության հղումներ

Գազի թանկացման ազդակ ռուսական կողմից չենք ստացել. վարչապետ

Հայաստանը գազի հնարավոր թանկացման մասին որևէ ազդակ ռուսական կողմից չի ստացել, կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց վարչապետը: Նիկոլ Փաշինյանն ասաց՝ հենց այդ պատճառով էլ նպատակահարմար չի համարում քննարկել, թե հնարավոր այդ սցենարին ինչպես է պատրաստվում Հայաստանը:

«Երբ ազդակ կլինի, իրավիճակ կլինի այդ մասին կմտածենք: Մտածո՞ւմ ենք արդյոք, թե այդպիսի իրավիճակ լինի ինչպես են կառավարելու, այո մտածում ենք, դա կառավարության խնդիրն է, բայց այս պահին նման ազդակ չունենք»,- նշեց գործադիրի ղեկավարը:

Ռուսական գազի գնի հնարավոր փոփոխությունը վերջին ամիսներին քննարկման թեմա է դարձել։ Ռուս պաշտոնյաները հայտարարել էին, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում սահմանին գործող գինը կարող է բարձրանալ։ Հայաստանի սպառողների համար, սակայն, սակագինը առնվազն մինչև տարեվերջ մնում է անփոփոխ՝ մեկ խորանարդ մետրի դիմաց 143.7 դրամ։

Հայաստանը բնական գազի հիմնական մասը շարունակում է ստանալ Ռուսաստանից, սակայն իշխանությունները վերջին շրջանում ավելի հաճախ են խոսում էներգակիրների մատակարարման աղբյուրները դիվերսիֆիկացնելու մասին։


​
XS
SM
MD
LG