Մատչելիության հղումներ

Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը

Ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանը։

Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատությանը» հայտնել են, որ նա ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դրան օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում։

Կոմիտեն այլ մանրամասներ առայժմ չի հայտնել։

Աբրահամյանների ընտանիքի մեկ այլ անդամ՝ նախկին վարչապետի որդի Արգամ Աբրահամյանը, անցած ամիս երկու ամսով կալանավորվել էր։ Նա մեղադրվում է սպանություն պատվիրելու համար, մեղքը չի ընդունում։

Իրավապահների ուշադրության կենտրոնում նախկինում հայտնվել է նաև ինքը՝ Հովիկ Աբրահամյանը։ Նախկին վարչապետի անունը տարիներ շարունակ շրջանառվել է տարբեր քրեական վարույթներում, այդ թվում՝ գույքի և հողերի օտարման հետ կապված գործերով։


XS
SM
MD
LG