Մատչելիության հղումներ

Հայկ Սարգսյանի հայտարարությունների առիթով հարուցվել է քրգործ. Փաշինյան

ՔՊ նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանի հայտարարությունների առիթով հարուցվել է քրեական գործ, այսօրվա ճեպազրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Լավ կլինի, որ մեր իրավապահ համակարգում մշակույթ ձևավորվի, որ այդպիսի հայտարարությունների արդյունքում ինչ-որ մեկը հայտնվի բանտում: Ո՞վ, ով որ մեղավոր է», - նշեց վարչապետը:

Թե կոնկրետ ի՞նչ քրեական գործի մասին է խոսքը ու կա՞ն արդյոք մեղադրյալներ, Քննչական կոմիտեից հրաժարվում են մեկնաբանել:

ՔՊ-ական Հայկ Սարգսյանը «Տետ ա տետ» հաղորդման ընթացքում քննադատել էր նախկին թիմակիցներին՝ ակնարկելով, որ իրեն մեկուսացրել են թիմից հովանավորչության հետ կապված խնդիրները կուսակցության ներսում բարձրաձայնելու համար:


XS
SM
MD
LG