Մատչելիության հղումներ

Հութիները հարձակվել են Սաուդյան Արաբիայի էներգետիկ օբյեկտների վրա, մոտ 70 մարդ է տուժել

Ալ-Վադիա, Սաուդյան Արաբիա-Եմեն սահման, հութիները հարվածել են Սաուդյանի Արաբիայից եկող բեռնատարի, 7-ը սեպտեմբերի, 2026 թվական
Ալ-Վադիա, Սաուդյան Արաբիա-Եմեն սահման, հութիները հարվածել են Սաուդյանի Արաբիայից եկող բեռնատարի, 7-ը սեպտեմբերի, 2026 թվական

Իրանի աջակցությունը վայելող հութիները Եմենում հարձակվել են ԱՄՆ-ի դաշնակից Սաուդյան Արաբիայի չորս քաղաքներում գտնվող էներգետիկ օբյեկտների և քաղաքների վրա, ինչի հետևանքով ավելի քան 70 մարդ է վիրավորվել, հաղորդում է Reuters-ը:

Հարձակումը տեղի է ունենում այն բանից հետո, երբ Իրանը երեկ հայտարարեց, որ ԱՄՆ-ի կողմից ցանկացած նոր հարձակման դեպքում Իրանը կհարվածի Պարսից ծոցում ամերիկյան էներգետիկ ակտիվներին, որոնք, Թեհրանի պնդմամբ, «հասանելի» են իրանական զինուժի հարվածների համար:

Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ որոշ էներգետիկ օբյեկտներում հրդեհներ են բռնկվել, և մի քանի մարդ վիրավորվել է: Հրշեջ և այլ արտակարգ իրավիճակների խմբերը շտապել են դեպքի վայր՝ հրդեհները մարելու համար:

Սաուդյան Արաբիայի հարավում գտնվող չորս քաղաքներում տեղի ունեցած հարձակումների հետևանքով առնվազն 73 մարդ է վիրավորվել, հայտնել է Եմենում Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի խոսնակը։

«Կոալիցիան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ օպերատիվ միջոցները՝ այս ահաբեկչական աշխարհազորին զսպելու համար և վճռականորեն կհակազդի նրա թշնամական մոտեցմանը», - սոցցանցում գրել է գնդապետ Թուրքի ալ-Մալքին։

Հութիները, որոնք վերահսկում են Եմենի ամենախիտ բնակեցված հատվածները և հյուսիսի մեծ մասը, հարձակումներ են իրականացնում Սաուդյան Արաբիայի վրա՝ հուլիսից ի վեր, երբ Էր-Ռիադի դեմ ռազմածովային շրջափակում հայտարարեցին՝ թիրախավորելով Կարմիր ծովում գտնվող նրա նավերը։

Կարմիր ծովով նավագնացության խափանումները սրել են նավթի և գազի համաշխարհային մատակարարումների վերաբերյալ մտահոգությունները, մինչ Իրանը շարունակում է սահմանափակել նավագնացությունը Հորմուզի նեղուցով:

Իրանը խոստացել է առաջիկա օրերին հայտարարել Պարսից ծոցում նոր սահմանափակ գոտի ստեղծելու մասին, ինչպես նաև Հորմուզի նեղուցով նոր նավագնացության միջանցքի քարտեզների մասին, չնայած պարզ չէ, թե երբ կհրապարակվեն մանրամասները։

Նոր սահմանափակ գոտին կսկսվի այնտեղից, որտեղից սկսվում է ԱՄՆ-ի կողմից Իրանի շրջափակումը և կտարածվի մինչև Պարսից ծոցի շրջաններ, կիրակի պետական հեռուստատեսությանն ասել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզաին, հավելելով, որ տարածք մտնող ցանկացած նավ կներառվի Իրանի պատժամիջոցների ցուցակում։

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG