Մատչելիության հղումներ

Լիբանանում Իսրայելի հարվածից 11 մարդ է սպանվել, այդ թվում՝ երեխաներ

Լիբանան, արխիվ
Լիբանան, արխիվ

Լիբանանի հարավում գտնվող Քֆար Ռումման քաղաքին Իսրայելի զինուժի հասցրած հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և երկու բժիշկ, հայտնում է Reuters-ը` Լիբանանի պետական լրատվական գործակալության հղումով:

Վերջին օրերին Իսրայելն ուժեղացրել է Հարավային Լիբանանի ռմբակոծությունները՝ չնայած հունիսյան հրադադարին, որը նախատեսված էր իսրայելական բանակի և Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված լիբանանյան «Հեզբոլա» զինված խմբավորման միջև մարտերը դադարեցնելու համար: Երեկ էլ Իսրայելի հարվածներից առնվազն յոթ մարդ է զոհվել Լիբանանում:

Reuters-ը հայտնում է, որ այսօրվա հարվածները տեղի են ունեցել առանց Իսրայելի զինվորականների կողմից տարհանման մասին նախազգուշացման։ Իսրայելի բանակը անմիջապես չի պատասխանել գործակալության հարցերին հարվածների վերաբերյալ, այդ թվում՝ այն մասին, թե արդյոք տեղյակ էին հարվածների վայրերում բժիշկների և երեխաների առկայության մասին և ինչու տարհանման մասին նախազգուշացում չի տրվել։

Լիբանանի վրա Իսրայելի հրթիռային հարվածներից հետո, որոնք սկսվել էին մարտի 2-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի վրա հարվածների սկսվելուց երկու օր անց, Իսրայելն օդային և ցամաքային հարձակում է սկսել Լիբանանի հարավում, ինչի հետևանքով ավելի քան 4300 մարդ է սպանվել:

Հունիսին ձեռք բերված հրադադարի արդյունքում բռնությունը զգալիորեն նվազել է, սակայն հարավային Լիբանանի տարածքները գրաված իսրայելական զորքերը շարունակել են ավերել լիբանանյան գյուղերը անվտանգության գոտում, որը, ինչպես պնդում է Իսրայելը, ստեղծվել է երկրի հյուսիսի բնակչության անվտանգությունն ապահովելու համար:

Իսրայելի զինված ուժերը շարունակել են հարվածներ հասցնել ինչպես անվտանգության գոտու ներսում, այնպես էլ դրա հյուսիսային հատվածին՝ հիմնականում առանց տարհանման մասին նախազգուշացումների, գրում է Reuters-ը։


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG