Մատչելիության հղումներ

Իսրայելի ավիահարվածից Լիբանանում 7 մարդ է սպանվել

Լիբանանի հարավում գտնվող Անսար քաղաքի վրա Իսրայելի բանակի ավիահարվածների հետևանքով յոթ մարդ է զոհվել, հայտնում է երկրի Քաղաքացիական պաշտպանության ծառայությունը։

Ըստ Լիբանանի ազգային լրատվական գործակալության՝ ևս երեք մարդ վիրավորվել է, երբ իսրայելական ռազմական ինքնաթիռները լուսաբացին հարվածել են Անսարի ծայրամասում գտնվող Զրարիեհի ուղղությամբ գտնվող մի տան՝ ավերելով շենքը։

Իսրայելը ավիահարվածներ է հասցրել նաև Անսարի ծայրամաս Նաբաթիե շրջանին, ինչպես նաև Նաբաթիե ալ-Ֆաուկայի շրջակայքում։

Քաղաքացիական պաշտպանության պաշտոնյաներն ասել են, որ զոհերի թիվը նախնական է, քանի որ փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Իսրայելն արդեն մի քանի ամիս է, ինչ ռազմական գործողություններ է իրականացնում Լիբանանի հարավում։ Թել Ավիվը պնդում է, որ թիրախավորում է Իրանի աջակցությունը վայելող և Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա» խմբավորման դիրքերը և դրանով ապահովում է Իսրայելի հյուսիսային շրջանների անվտանգությունը։


XS
SM
MD
LG