Դանիան ժամկետային զինծառայողներ է ուղարկել Գրենլանդիա, հայտնում է Reuters-ը:
Ժամկետային զինծառայողները Դանիայի նոր ընդլայնված զորակոչի ծրագրի: Ծրագիրը նպատակ ունի պատրաստել զինվորների, որոնք ունակ կլինեն գործել թագավորության ռազմավարական նշանակություն ունեցող ևև մարտահրավերներով լի տարածաշրջաններից մեկում, նշված է հրապարակման մեջ։
Կոպենհագենը խոստացել է միլիարդավոր դոլարներ հատկացնել Արկտիկայի պաշտպանությունը ամրապնդելու համար, այն բանից հետո, երբ Դանիայի պաշտպանության նախարարը խոստովանել է տարածաշրջանում տարիների ընթացքում ներդրումների թերակատարումը։
«Իհարկե, մենք Գրենլանդիայի շուրջ ռազմավարական հաղորդակցության ավելի լայն պատկերի մի մասն ենք, սակայն մեր դերը պարզապես շարունակելն է ժամկետային զինծառայողների և զինվորների պատրաստությունը, ինչպես նաև Արկտիկայի տեղանքում և կլիմայական պայմաններում վարժանքների իրականացման ավելի մեծ փորձ ձեռք բերելը», - ասել է վաշտի հրամանատար, կապիտան Լաուրա Յեպսենը։
Զինծառայողները մասնակցում են դանիական «Արկտիկական դիմացկունություն» զորավարժություններին, որոնք զինվորներին մարզում են մարտական գործողությունների և ծայրահեղ ցուրտ եղանակային պայմաններում գոյատևելու համար։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերահսկողություն հաստատել կղզու նկատմամբ՝ դա կապելով ԱՄՆ ազգային անվտանգության հետ։
Դանիան և Գրենլանդիայի իշխանությունները մերժել են այդ պահանջը։ ԵՄ-ն հայտարարել է, որ պաշտպանում է Գրենլանդիայի և Դանիայի ինքնիշխանությունն ու ցանկանում է ուժեղացնել Արկտիկայի անվտանգության ոլորտում համագործակցությունը։