Մատչելիության հղումներ

Լայենը սեպտեմբերի 6-ին և 7-ին կայցելի Գրենլանդիա

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը սեպտեմբերի 6-ին և 7-ին կայցելի Գրենլանդիա։ Այս մասին հայտնել է Եվրահանձնաժողովի խոսնակը։

Այցի ընթացքում Ֆոն դեր Լայենը կհանդիպի Գրենլանդիայի և Դանիայի վարչապետներին և կստորագրի ԵՄ-ի ու Գրենլանդիայի միջև անվտանգության և համագործակցության վերաբերյալ հռչակագիր, հայտնել է խոսնակը։

Ֆոն դեր Լայենի այցը տեղի է ունենում Գրենլանդիայի շուրջ ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև լարվածության ֆոնին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է վերահսկողություն հաստատել կղզու նկատմամբ՝ դա կապելով ԱՄՆ ազգային անվտանգության հետ։

Դանիան և Գրենլանդիայի իշխանությունները մերժել են այդ պահանջը։ ԵՄ-ն հայտարարել է, որ պաշտպանում է Գրենլանդիայի և Դանիայի ինքնիշխանությունն ու ցանկանում է ուժեղացնել Արկտիկայի անվտանգության ոլորտում համագործակցությունը։



XS
SM
MD
LG