Մատչելիության հղումներ

Կառավարության ծրագրի քննարկումը ԱԺ-ում՝ եկող շաբաթ

Ազգային ժողովի նիստ, օգոստոս, 2026թ.
Ազգային ժողովի նիստ, օգոստոս, 2026թ.

Կառավարության ծրագրի քննարկումը Ազգային ժողովում հավանաբար հաջորդ շաբաթ կսկսվի: Այս մասին հայտնեց իշխող «Քաղաքացիական պայմանագրի» խորհրդարանական խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը:

Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը վերջինն է 9-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրակարգում:

Հունիսի 7-ի ընտրություններով ձևավորված խորհրդարանն արդեն ընտրել է նախագահ, չորս փոխնախագահներին, այժմ ընտրում է 12 հանձնաժողովների նախագահներին:


XS
SM
MD
LG