Ազգային ժողովում այսօր շարունակում է հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը։ Մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի համար ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունն առաջադրեց Լիլիթ Գալստյանի թեկնածությունը:
Մինչ այս պատգամավորները քննարկում էին Կրթության հանձնաժողովի պաշտոնում առաջադրված ՔՊ-ական Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը։
Այսօր պատգամավորներն իրենց ելույթներում անդրադարձան նաև Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանի» առաջադրած Դավիթ Ղազինյանի թեկնածությանը։
Նա «Ուժեղ Հայաստանի» առաջադրած երկրորդ թեկնածուն է։ Ավելի վաղ խորհրդարանը քննարկել էր Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստանի» առաջադրած Հայկ Ֆարմանյանի թեկնածությունը։
Խորհրդարանական հանձնաժողովներից 8-ի նախագահներին առաջադրում է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, 3-ինը՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, 1-ինը՝ «Հայաստան» խմբակցությունը: