Մատչելիության հղումներ

Վեց զոհ Ուկրաինայում՝ ռուսական հարվածներից հետո

Պատերազմը Սումիում, արխիվ
Պատերազմը Սումիում, արխիվ

Ռուսական գիշերային հարվածներից հետո փրկարարներն այսօր Բալակլիա քաղաքում շարունակում էին մարել հրդեհներն ու մաքրել փլատակները։ Ուկրաինական կողմի տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ։, Reuters-ի հաղորդմամբ՝ հայտնել են ուկրաինական իշխանությունները:

Իսկ Սումիին հարակից բնակավայրերում ռուսական հարվածների հետևանքով գիշերը ևս երեք մարդ է զոհվել, առնվազն 19-ը՝ վիրավորվել։

Ուկրաինայի ոստիկանությունը հայտնել է, որ ևս 12 մարդ վիրավորվել է հենց Սումի քաղաքում՝ ղեկավարվող ավիացիոն ռումբերով հարվածների հետևանքով:

Միկրոավտոբուսի ուղղությամբ անօդաչուի հարվածի հետևանքով էլ Խերսոնում վեց մարդ է վիրավորվել, հայտնել է շրջանի վարչակազմը։

Թե՛ Մոսկվան, թե՛ Կիևը հերքում են, թե նպատակաուղղված հարվածներ են հասցնում խաղաղ բնակչությանը:


XS
SM
MD
LG