Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը պաշտոնական այցով ժամանել է Ուկրաինա, հայտնում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Այցի շրջանակում նախատեսված են Բայրամովի հանդիպումները Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիհայի, ինչպես նաև երկրի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Այցի օրակարգի վերաբերյալ այլ մանրամասներ Ադրբեջանի ԱԳՆ-ն առայժմ չի հրապարակել։