Եվրոպական միությունը ռուսական սառեցված ակտիվներից կուտակված տոկոսային եկամուտներից ստացված 1.4 միլիարդ եվրոն կուղղի Ուկրաինայի աջակցությանը: Այսօր Եվրոպական հանձնաժողովն է հայտարարել՝ հավալելով, որ գումարը ԵՄ-ին փոխանցվել է օգոստոսի 3-ին։
Այս գումարը ձևավորվել է ռուսական կենտրոնական բանկի՝ ԵՄ-ում սառեցված ակտիվների դրամական մնացորդների վրա հաշվարկված տոկոսներից։ Այդ ակտիվները սառեցվել էին Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո։
«Ռուսաստանը պետք է վճարի իր պատճառած ավերածությունների համար։ Եվ մենք օգտագործում ենք սառեցված ռուսական ակտիվներից ստացված եկամուտները։ Սա կաջակցի Ուկրաինայի շարունակական դիմադրությանը Ռուսաստանի անօրինական պատերազմի դեմ»,- ասված է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարության մեջ։