Մատչելիության հղումներ

Նովոռոսիյսկում ԱԹՍ-ն բեռնանավ է խոցել․ կան վիրավորներ

 Նովոռոսիյսկ, արխիվ
Նովոռոսիյսկ, արխիվ

Ռուսաստանի սևծովյան Նովոռոսիյսկ քաղաքի նավահանգստի մերձակայքում այսօր բեռնանավին հասցված անօդաչուի հարվածից անձնակազմի երեք անդամ ծանր վիրավորում է ստացել, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնում է Թուրքիայի ծովային իշխանությունը։

Ըստ Անկարայի՝ «Նադեժդա» նավը Նովոռոսիյսկից Թուրքիայի հյուսիսային Սամսուն նավահանգիստ էր ուղևորվում, երբ Նովոռոսիյսկից մոտ 20 ծովային մղոն հեռավորության վրա հարձակման է ենթարկվել։

Անձնակազմի բոլոր 22 անդամները Ռուսաստան են տարհանվել, այդ թվում՝ ծանր վիրավորում ստացածները, ասվում է տարածված հայտարարության մեջ, ըստ որի՝ նավի քթամասում հրդեհը շարունակում է տարածվել։

Դեռ հայտնի չէ՝ ո՞վ է կանգնած նավի թիրախավորման հետևում։ Ուկրաինայից նույնպես մեկնաբանություն չկա։

«Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչյովը օգոստոսի 1-ին հաղորդել էր, որ ռուսաստանյան պետական կորպորացիային պատկանող «Յանինա» ջերմանավը Ուկրաինայի զինված ուժերի երկու դրոնների հարձակման հետևանքով Սև ծովում խորտակվել է։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել էր նավի խորտակումը:


XS
SM
MD
LG