Մատչելիության հղումներ

Ուկրաինաում ռուսական հարվածի հետևանքով 8 մլն գիրք է ոչնչացվել

Ուկրաինայի հյուսիս-արևելքում գտնվող գրապահեստում ոչնչացվել է 8 միլիոն գիրք՝ ռուսական հարվածի հետևանքով։ «Ռանոկ» հրատարակչությունը հարվածը որակել է որպես հարձակում ուկրաինական մշակույթի դեմ։

«Հրդեհը դեռ շարունակվում է։ Թշնամին փորձում է ոչնչացնել մեր կրթությունն ու մշակույթը։ Հրդեհի հետևանքով ոչնչացվել է ավելի քան 8 միլիոն գիրք, այդ թվում՝ դպրոցական դասագրքեր։ Սա Ուկրաինայի գրահրատարակչական ենթակառուցվածքի ամենամեծ կորուստն է 2022 թվականին լայնածավալ պատերազմի սկսվելուց ի վեր», - հայտարարել է «Ռանոկ» հրատարակչությունը։

Առաջին դեպքը չէ, երբ Ռուսաստանը հարվածում է խոշոր հրատարակչական կենտրոնի։ Կիևը նախկինում ևս մեղադրել է Մոսկվային նման օբյեկտները նպատակային թիրախավորելու մեջ։

Անցած ամիս Կիևի մերձակայքում գտնվող մեկ այլ գրապահեստի վրա հասցված հարվածի հետևանքով, հրատարակչության տվյալներով, մոխրի էր վերածվել շուրջ 800 հազար գիրք։ Այդ հրատարակչությունը, ի թիվս այլոց, հրատարակում է նաև Ջորջ Օրուելի և Բարաք Օբամայի գրքերը։

Ռուսաստանի լայնածավալ ներխուժման ընթացքում հարվածների են ենթարկվել նաև Ուկրաինայի բազմաթիվ թանգարաններ, պատկերասրահներ, կինոստուդիաներ, եկեղեցիներ և մշակութային նշանակության այլ օբյեկտներ։



XS
SM
MD
LG