Մատչելիության հղումներ

Փաշինյանը ստորագրեց Կառավարության հրաժարականը և ուղարկեց նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ստորագրեց Կառավարության հրաժարականը:

Ֆեյսբուքյան ուղիղ եթերում վարչապետը հայտարարեց, որ այսօր մեկնարկել է Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանը, և Սահմանադրության համաձայն՝ Կառավարությունը պետք է նախագահին ներկայացնի իր հրաժարականը:

Գրությունը ստորագրելուց հետո Փաշինյանը նշեց, որ այն կուղարկվի Հայաստանի նախագահին, որը Սահմանադրության համաձայն կընդունի Կառավարության հրաժարականը:

Մինչև նոր Կառավարության ձևավորումը Կառավարության անդամները շարունակում են կատարել իրենց պարտականությունները:

Ըստ Սահմանադրության՝ նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին:

«Այսօր խորհրդարանական մեծամասնությունը նախագահին կներկայացնի վարչապետի թեկնածուին, և համապատասխանաբան տեղի կունենա նշանակում», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:



XS
SM
MD
LG