Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ԱԳ նախարարը հավաստիացրել է՝ իրանական նավի վրա հարձակումը միտումնավոր չէր. Արաղչի

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Ուկրաինայի ԱԳ նախարարն իրեն հավաստիացրել է՝ Կասպից ծովում իրանական նավի վրա հարձակումը միտումնավոր չի եղել, և Կիևը չի ցանկանում սրել իրավիճակը։

«Իրանը նույնպես չի ձգտում իրավիճակի սրման, սակայն հայտարարել է, որ մեր քաղաքացիների կամ շահերի դեմ ցանկացած հարձակում անընդունելի է։ Կորուստների համար պետք է լինի հատուցում», - X-ի իր էջում գրել է Արաղչին։

  • Իրանի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը դատապարտել է Կասպից ծովում իրանական առևտրային նավի վրա ուկրաինական հարձակումը՝ հայտարարելով, որ պայթյունի պատճառով մեկ նավաստի զոհվել է, ևս մեկը՝ վիրավորվել:
  • Թեհրանը նավի վրա հարձակումն ագրեսիա է որակել և հայտարարել, որ պաշտպանելու է իր ազգային շահերն ու անվտանգությունը՝ միևնույն ժամանակ Կիևին մեղադրելով ուկրաինական պատերազմն ընդլայնելու փորձերի մեջ։
  • Թեհրանում Ուկրաինայի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱԳՆ, որտեղ իրանական կողմն իր բողոքն է հայտնել, ինչպես Թեհրանն է բնութագրում, «թշնամական և հանցավոր» հարձակման առթիվ։


XS
SM
MD
LG