Մատչելիության հղումներ

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը

Հեռախոսազրույց են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:

Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են Հայաստան–Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր՝ վերահաստատելով երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացման և համագործակցության ընդլայնման փոխադարձ պատրաստակամությունը։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին՝ նրանք ընդգծել են Հարավային Կովկասում կայուն և տևական խաղաղության հաստատման կարևորությունը։

Նիկոլ Փաշինյանն ու Էմանյուել Մակրոնը քննարկել են նաև Հայաստան–Եվրոպական միություն գործընկերության խորացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր։

ՀՀ վարչապետն ընդգծել է նաև երկկողմ առևտրատնտեսական համագործակցության խորացման և Հայաստանի արտահանման հնարավորությունների ընդլայնման կարևորությունը։

XS
SM
MD
LG