Մատչելիության հղումներ

Հայ-ֆրանսիական հարաբերությունները հասել են աննախադեպ մակարդակի. Փաշինյանը՝ Մակրոնին

Հայ-ֆրանսիական հարաբերությունները վերջին տարիներին հասել են աննախադեպ մակարդակի՝ ձեռք բերելով ռազմավարական բովանդակություն, նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի Ազգային տոնի առթիվ նախագահ Էմանյուել Մակրոնին հղած ուղերձում:

Փաշինյանն նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի առանցքային դերակատարությունն ու հետևողական աջակցությունը Եվրոպական միության հետ գործընկերության խորացման, Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի ընդլայնման, ինչպես նաև ժողովրդավարական բարեփոխումների և ինստիտուցիոնալ զարգացման գործում։

Վարչապետը վերստին ընդգծել, որ բարձր է գնահատում Ֆրանսիայի և անձամբ Էմանյուել Մակրոնի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, դիմակայնության ամրապնդմանը և ժողովրդավարական զարգացմանը։

XS
SM
MD
LG