Մատչելիության հղումներ

Ամերիկյան AECOM ընկերությունը Հայաստանում ուսումնասիրել է TRIPP-ի տեղանքը

Ամերիկյան ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերության թիմը Հայաստանում ուսումնասիրել է TRIPP-ի տեղանքը՝ երկաթուղու և այլ ենթակառուցվածքների նախագծման նպատակով, հայտնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։

«Անցյալ շաբաթ Հայաստանում ընդունեցինք ամերիկյան ճարտարագիտա-խորհրդատվական AECOM ընկերությանը։ AECOM-ի թիմն ու ՀՀ կառավարության գործընկերներն ուսումնասիրեցին TRIPP-ի տեղանքը՝ երկաթգծի և այլ ենթակառուցվածքների ձևավորման նպատակով, ինչը կաջակցի տնտեսական աճին, փոխկապակցվածությանը և տարածաշրջանային ինտեգրմանը», - ասվում է դեսպանատան հաղորդագրությունում։

2 ամիս առաջ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել էր ԱՄՆ պետքարտուղարության «Գլոբալ ենթակառուցվածքների ու ներդրումների շուրջ գործակցության հիմնադրամի» պատվիրակմամբ Հայաստան ժամանած AECOM-ի թիմին․կողմերը պայմանավորվել էին մեկնարկել TRIPP-ի տեղանքի հետազոտման աշխատանքները:

XS
SM
MD
LG