Մատչելիության հղումներ

Կատարում սկսվել են ԱՄՆ-Իրան տեխնիկական բանակցությունները․ Al Jazeera

Կատարի մայրաքաղաք Դոհայում սկսվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև «տեխնիկական մակարդակով» բանակցությունները, հայտնում է Al Jazeera-ն՝ իր աղբյուրներին հղումով։

Լրատվամիջոցը նշում է, որ կողմերից որևէ մեկի բարձրաստիճան պաշտոնյաների միջև, սակայն, անձնական հանդիպումներ նախատեսված չեն։

Al Jazeera-ի աղբյուրները նաև հայտնել են, որ Դոհայում է առնվազն երեք աշխատանքային խումբ, որոնք զբաղվում են տեխնիկական քննարկումներով, մասնավորապես՝ Իրանի միջուկային խնդրին, ֆինանսական, սառեցված միջոցների վերադարձին և դիվանագիտությանն առնչվող հարցերին։

Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը «ներկա պահին ընդհանրապես չի բանակցում Միացյալ Նահանգների հետ» և չի բանակցի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել փոխըմբռնման հուշագրի բոլոր կետերը։

Մինչդեռ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Fox News-ին տված հարցազրույցում պնդել էր, որ այսօր Վաշինգտոնի և Թեհրանի միջև տեխնիկական բանակցություններ կընթանան։

XS
SM
MD
LG