Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն քննարկում է ընդդիմադիր թեկնածուների վերաբերյալ դատախազության միջնորդությունները

Կեսօրից սկսած ԿԸՀ-ն քննարկում է «Հայաստան» դաշինքի պատգամավորի 3 ու «Ուժեղ Հայաստան»-ի 2 թեկնածուներին վերաբերող դատախազության միջնորդությունները:

Բացառությամբ Ռոբերտ Քոչարյանի, դատախազությունը մյուս 4 թեկնածուների՝ Ռուսլան Բարսեղյանի, Ասատուր Քոչարյանի, Աշոտ Եղիազարյանի և Դավիթ Ղազինյանի նկատմամբ ոչ միայն մեղադրանք առաջադրելու միջնորդություններ է ներկայացրել, այլև՝ ազատությունից զրկելու:

Ընտրություններից առաջ և քվեարկության հաջորդ իսկ օրվանից վարչապետ Փաշինյանը սկսեց խոսել իր հիմնական մրցակիցներին բանտեր նետելու մասին, ինչպես նա է ձևակերպում՝ «եռագլուխ մաֆիային կործանելու», «ծնկի բերելու մասին»: Պնդում է՝ դա ժողովրդի պահանջն է:

Ընդդիմության առաջնորդներին՝ Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին է Փաշինյանը «պատերազմի եռագլուխ կուսակցություն անվանում»:

Քոչարյանին ի՞նչ գործով են ուզում մեղադրանք առաջադրել, օրեր շարունակ իրավապահները լռում են, նախկին նախագահը մարտի 1-ի հետընտրական արյունալի իրադարձությունների գործով կրկին մեղադրյալ է՝ պաշտոնական լիազորություններն անցնելու հոդվածով:

Փաշինյանի հետընտրական հայտարարությունից հետո Գագիկ Ծառուկյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Նարեկ Կարապետյանի ելքն արգելվեց երկրից:
Իրավապահները Ծառուկյանին հարկեր թաքցնելու մեղադրանք առաջադրեցին: Չնայած Ծառուկյանը ևս թեկնածու էր, դատախազությունը շրջանցել էր ԿԸՀ դիմելու ու համաձայնություն ստանալու կարգը: Թե Նարեկ Կարապետյանի մասով ի՞նչ գործ կա, հայտնի չէ:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG