ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է միջուկային զենք չունենալ։
«Իրանը համաձայնել է միջուկային զենք երբեք չունենալ», - Truth Social-ում գրել է Սպիտակ տան ղեկավարը։
Նա նաև հերքել է պնդումները, թե Վաշինգտոնը 300 մլն դոլար է փոխանցել Իրանին։
Ավելի վաղ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն էր հայտարարել, որ ձեռքբերված շրջանակային համաձայնագրի ստորագրման դիմաց Միացյալ Նահանգները չի ազատի իրանական սառեցված ակտիվները՝ միաժամանակ նշելով, որ Թեհրանի դեմ գործող պատժամիջոցները կմեղմվեն, «եթե տեսնենք, որ իրանցիները գործուն քայլեր են ձեռնարկում իրենց հարստացված հանքանյութերը ոչնչացնելու ուղղությամբ»։
Նախօրեին նախագահ Թրամփը հայտարարեց, որ Միացյալ Նահանգներն ու Իրանը արդեն ստորագրել են փոխըմբռնման հուշագիրը։
Պաշտոնական ստորագրման արարողությունը տեղի կունենա ուրբաթ օրը Ժնևում:
Fox News-ին փոխնախագահ Վենսն ասել է, որ Թրամփը կարող է որոշել նախքան ստորագրման արարողությունը հրապարակել փաստաթղթի տեքստը։
Թրամփն ավելի վաղ ժամկետ չէր հստակեցրել՝ նշելով, որ հուշագիրը «հավանաբար շատ շուտով․․․ուրբաթ օրվանից որոշ ժամանակ անց...շատ մոտ ապագայում» կհանրայնացվի։