Աշխարհի խոշորագույն ֆինանսական կառույցներից մեկի՝ նիդերլանդական ING բանկի վերլուծական բաժնի գնահատմամբ, հունիսի 7-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքները կարող են բարդացնել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ ԵՄ հարաբերությունների հետագա ընթացքը։
«Իշխող կուսակցության հաղթանակը թեև կարող է ապահովել վարվող քաղաքականության շարունակականությունը, բայցևայնպես, ճնշող մեծամասնության բացակայությունը բարդացնում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և ԵՄ անդամակցելու համար անհրաժեշտ սահմանադրական փոփոխությունների իրագործումը», - նշում են բանկի վերլուծաբանները։
Հայաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքներով խորհրդարան են անցնում «Քաղաքացիական պայմանագիրը»՝ 727 հազար 827 ձայնով (49.825 տոկոս), «Ուժեղ Հայաստանը»՝ 340 հազար 88 ձայնով (23.281 տոկոս) և «Հայաստան» դաշինքը՝ 145 հազար 113 ձայնով (9.934 տոկոս):
Սամվել Կարապետյանի առաջնորդած «Ուժեղ Հայաստանը» պնդում է՝ իշխող ՔՊ-ն չի հաղթել հունիսի 7-ի ընտրություններում: Ընտրական շրջանում «իշխանության կողմից օգտագործված վարչական ռեսուրսի, քրեական հետապնդումների, վախի մթնոլորտի ու ատելության խոսքի տարածման և ընտրությունների օրը տեղի ունեցած խախտումների» հիմքով «Ուժեղ Հայաստանն» այսօր ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջով դիմում ներկայացրեց Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ):